Ընթացիկ ամսվա վերջին Եգիպտոսում նախանշված նախագահական ընտրություններին ընդառաջ եգիպտական բանակն աննախադեպ մասշտաբի հակաահաբեկչական պայքար է իրականացնում Սինայի թերակղզում: 
Երկրում առկա ահաբեկչական սպառնալիքն այն աստիճանի օրակարգային է, որ եգիպտական ԶՈւ-ն, հատկապես օդուժը քարը քարի վրա չի թողնում առանձին բնակավայրերում:
Տեսանյութը Սինայի թերակղզու Ռաֆիահ քաղաքից է, ի դեպ՝ պատրաստված կատարական Al-Jazeera հեռուստաալիքի կողմից, որի հանդեպ եգիպտական իշխանությունների վերաբերմունքը խիստ բացասական է։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել