Ընտրեք քարտն ու ստացեք արժեքավոր խորհուրդ։

Քարտ №1

Լավ չէ, որ դուք այլևս չեք անհանգստանում այն բաների մասին, որ կատարվում են ձեր շուրջը, կամ որ այլևս չեք հավատում, որ ձեր երազանքները կարող են իրականանալ։ Իարկե պետք չէ սավառնել օդերում, բայց երբեմն պետք է ձեզ թույլ տաք երազել ու հավատալ ձեր երազանքների իրականացմանը։

Օրվա գլխավոր թեման կլինի ձեր ու ձեր զուգընկերոջ միջև անկեղծությունը. կասվեն որոշ ճշմարտություններ, որոնք կարող են վնասել ձեր հարաբերություններին, բայց վերջում, միևնույն է, սերը կհաղթի։

Քարտ №2

Թույլ մի տվեք, որ կյանքն անցնի ձեր կողքով։ Հերիք է բաց թողնեք հնարավորությունները, բայց մի շտապեք աճի հարցում, մի դադարեք փնտրել ներդաշնակություն ձեր ներքին աշխարհում։ Շատ կարևոր մարդ ունի ձեր օգնության կարիքը ու պետք է խոսի ձեզ հետ։ Ժամանակ մի կորցրեք. դա շատ կարևոր է ձեզ համար, ու դուք չեք կարող նրան մերժել։

Քարտ №3

Թույլ մի տվեք կյանքի ռիթմը խոչընդոտի ձեզ՝ չթողնելով շատ ժամանակ անցկացնել ձեր ընտանիքի ու նրանց հետ, ում ամենից շատ եք սիրում։ Եթե հիմա զուգընկեր չունեք, մի մտածեք, որ հավերժ այդպես է լինելու։ Շատ շուտով կունենաք հնարավորություն հանդիպելու մեկին, ով կարևոր դեր կստանձնի ձեր կյանքում, իսկ մինչ այդ վայելեք այն ամենը, ինչ կարող եք անել քանի դեռ մենակ եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել