1911 թվականին ծնված անգլիացի գրող, արձակագիր Վիլյամ Գոլդինգը հայտնի է իր «Ճանճերի տերը» վեպով, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց, երբ 1963 թվականին Փիթեր Բրուկն այն էկրանավորեց։ Գիրքը կղզում հայտնված մի խումբ տղաների և նրանց՝ կյանքի ու մահվան կռվի մասին է։ Գրողի հասցեին կանայք հաճախ էին մեղադրանքներ հնչեցնում, թե ինչու են վեպի բոլոր հերոսները տղաներ։ Ահա թե ինչ պատասխան էր տալիս Գոլդինգն ու ինչպես էր արտահայտվում կանանց մասին։

Related image

Աղջիկներն ինձ խելացիորեն հարցնում են․ «Ինչո՞ւ այն մի խումբ աղջիկների մասին չէ։ Ինչո՞ւ ես այն գրել մի խումբ տղաների մասին»։ Իսկ իմ պատասխանը հետևյալն է․ ժամանակին ես փոքր տղա էի, հետո՝ եղբայր, հայր ու շուտով կլինեմ նաև պապիկ։ Երբեք քույր չեմ եղել, ոչ էլ մայր, ոչ էլ տատիկ։ Դա՝ մի պատասխան։ Մյուս պատասխանն էլ այն է, որ եթե դու՝ որպես մարդկության, հասարակության ավելի փոքրացված տարբերակ, վայրէջք ես կատարում այնտեղ, ապա վստահաբար մի խումբ տղաներն ավելի լավ կդրսևորեն իրենց որպես հասարակության փոքրացված տարբերակ-ներկայացուցիչ, քան աղջիկները։ Մի հարցրեք ինձ, թե ինչու, քանի որ սարսափելի բան է դա․ ոտքից գլուխ ինձ հալածված կզգամ այն բանից, որ բոլոր կանայք սկսեն խոսել հավասարությունից․ իրականում սա բացարձակ կապ չունի հավասարության հետ։

Կարծում եմ՝ կանանց կողմից հիմարություն է ձևացնելը, թե իրենք հավասար են տղամարդկանց․ նրանք շատ ավելի ուժեղ են ու միշտ էլ այդպես են եղել։ Բայց կա մի բան, որ ուղղակի չես կարող անել նրանց հետ՝ վերցնել նրանց, զտել, փոքրացնել, դարձնել հասարակության փոքր տարբերակը, քաղաքակրթության երեսը։

․․․

Ինչ էլ տաս կնոջը, նա այն ավելի լավը կդարձնի։ Եթե նրան տաք սերմնահեղուկ, նա ձեզ երեխա կտա։ Եթե նրան տաք տարբեր մթերքներ, նա ձեզ համեղ ուտեստ կտա։ Եթե նրան տաք ժպիտ, նա ձեզ իր սիրտը կտա։ Կինը բազմապատկում ու մեծացնում է այն ամենը, ինչ տալիս ես նրան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել