«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամնե­րի նկատմամբ:

 

Մարտի 8-ին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «ՀՀԿ» և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղե­կությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն ավագանու երկու խմբակցությունների անդամ կա­նանց է քաղաքապետը նվեր մատուցել՝ մոռանալով իրենց, արձագանքեց. «Նա քաղաքապետ չի»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել