Operativ.am -ը գրում է

Օրերս «Ex-BB» խմբի նախկին անդամ Ալեքսանդր Մտվեևը հանկարծակի հայտարարել է, որ ինքը պատրաստ է ԴՆԹ հանձնել, քանի որ մայրը նրան պատմել է‚ կենսաբանական հոր` Բեդրոս Կիրկորովի մասին:

«Մանկուց ես զգացել եմ, որ Ֆիլիպը և ես արյունակցական կապ ունենք: Որոշ պատճառներով ես ուզում էի նրա հետ լինել և նմանվել նրան: Մի անգամ, հանդիպումից հետո հարցրեցի, թե որ համարի կոշիկներ է կրում: Պարզվեց, որ նույն համարն է՝ 44: Եվ հասակը նույնպես, ինչպես պարզվեց, նույնն է՝ 196սմ.»‚- խոստովանել է, տղան Eg.ru- ի պորտալին տված հարցազրույցի ժամանակ: 

Բեդրոս Կիրկորովն արդեն սպառիչ կերպով մեկնաբանել է այս տեղեկությունը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողների հետ զրույցում. «Ես սիրել եմ մի կնոջ: Կնոջս չեմ դավաճանել ոչ մի անգամ: Կարծում եմ, որ այս տղան պարզապես ցանկանում է իրեն հայտնի դարձնել: Այսօր ես հեռուստատեսությունից շատ զանգեր ստացա, նրանք առաջարկեցին,  ԴՆԹ-ի անալիզ անցնենք: Նման զրույցները վիրավորում է կնոջս հիշատակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել