Panorama.am-ը գրում է.

Մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բոլոր համայնքներում թեկնածուներ է առաջադրել:

ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, մի քանի համայնքներում կլինեն մրցակցային ընտրություններ, բացի ՀՀԿ-ական թեկնածուներից այդ գյուղերում առաջադրվել են նաև ԲՀԿ կամ ՀՅԴ ներկայացուցիչներ:

«Շատ համայնքներում մրցակցություն չի սպասվում, որովհետև որոշ կուսակցություններ, որոնք խոսում են ժողովրդավարության, ձայնը լսելի դարձնելու մասին, ձեռնպահ են մնում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց»,-նշեց նա:

Նրա խոսքով, առանց ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցության դժվար է խոսել  բազմակարծության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կայացվածության մասին:

«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանի քաղաքական ուժերը, կամ առնվազն գոնե խորհրդարանական ուժերը մասնակցեն ՏԻՄ ընտրություններին: Ինչպես նախկին ընտրություններում, այս անգամ էլ ՀՀԿ-ն շատ ակտիվ մասնակցություն է ունենալու»,-հայտնեց Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել