Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասան, հաղորդավար Արմեն Թադեւոսյանի ծննդյան 45-ամյակն է, ինչի առիթով  Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ:

Արմենը պատմեց, որ հայերին հատուկ կերպով` ինքն էլ կլոր տարեթվերին նշանակություն է տալիս այնքանով, որ դրանք առանձնահատուկ է նշում, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով այսօրը նրա համար տոնական չի լինի:

«Ես շատ եմ սիրում կազմակերպել հարազատներիս ծննդյան օրերը, բայց իրականում իմ տարեդարձը նշել այնքան էլ չեմ սիրում: Կարծում եմ, որ մեր տարեդարձները ավելի շատ մեր հարազատների համար է տոն: Այսօր աշխատանքի պատճառով չեմ կարող մեծ նշել տարեդարձս, բայց այ 50 տարեկանս բավականին լավ կնշեմ»,- պատմեց Արմենն ու շարունակեց.

«Անկախ ծնունդս նշելուց, այսօր ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, որոնք ինձ իսկապես մեծ երջանկություն են պարգեւում: Երբ քո օրը հիշում են այդքան մեծ թվով մարդիկ, հասկանում ես, որ իսկապես սիրված ես, իսկ դա շատ մեծ ձեռքբերում է»:

Խոսելով տարիքային առանձնահատկության մասին` Արմեն Թադեւոսյանը շեշտեց, ամեն տարիքի հետ համարում է, որ կյանքը դեռ նոր է սկսվում:

«Մի ծանոթ ունեմ, միշտ ասում էր` մարդը չի ծերանում, նա ծերանում է այն ժամանակ, երբ ինքն է դա ուզում: Ես դրա հետ լիովին համաձայն եմ, ու ինքս էլ, անկախ տարիքից, դեռ շատ երիտասարդ եմ եւ շատ անելիքներ ունեմ: Այնպես որ տարիքից բացարձակապես վախենալ պետք չէ, հարկավոր է ուղղակի մտածել, որ կարեւորը հոգով երիտասարդ մնալն է, դա արտահայտվում է նաեւ մեր գործերում: Ինձ համար յուրաքանչյուր տարիքում կյանքը նոր է սկվսում, այլ հարց է, որ 45-ից հետո պետք ավելի շատ հետեւել առողջությանը, քանի որ հատկապես տղամարդկանց համար 45-50 տարեկանը այդ իմաստով վտանգավոր շրջան է»,- ընդգծեց դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել