Tert.am-ը գրում է.

«Հանրապետական» կուսակցությունը չի պատրաստվում մինչև ապրիլ քննարկել վարչապետի, վարչապետի առաջին տեղակալի, մյուս 2 փոխվարչապետերի պաշտոններում իրենց թեկնածուների հարցը:

Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք դա կքննարկենք ապրիլին, երբ գա ժամանակը: Բոլոր գնահատականները տեսական են: Ես կխնդրեի ձեռնպահ մնալ որևէ գնահատական հնչեցնելուց, որովհետև մենք այդ հարցը դեռ չենք քննարկել: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացու շահը, Հայաստանի ազգային ու պետական շահը՝ ՀՀԿ-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի այն թեկնածուին, ով կարող է լավագույնս իրականացնել գործադիրի ղեկավարի սահմանադրական լիազորությունները: Որևէ անուն-ազգանունի քննարկում այս պահին չկա»,- հավաստիացրեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նկատեց, որ շատերը կարծում են, թե իրենք դանդաղում են այս հարցում, և հակադարձեց այդ տեսակետներին. «Մենք չենք դանդաղում, ամեն ինչ անում ենք ժամանակին. գուցե դուք եք շտապում, պետք չէ շտապել, դանդաղ շտապեք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել