Tert.am-ը գրում է.

Երևանի Վրացական փողոցի 10-րդ շենքի պայթյունից միայն 17 օր անց և բնակիչների դիմումից հետո Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի փորձագետներն առաջին անգամ այցելել են դեպքի վայր և չափագրման աշխատանքներ են իրականացնում:

Փորձագետները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ դեռևս ելակետային տվյալներ են ձեռք բերվել, իսկ փորձաքննության վերջնական եզրակացությունը չգիտեն՝ երբ պատրաստ կլինի:

Բնակիչները հայտնեցին, որ դեպքից հետո համատիրությունը միայն փոխել է փշրված պատուհանները, ավելի ոչինչ չի արվել: Նրանց խոսքով՝ պայթյունից հետո մուտքի պատն ամեն վայրկյան կարող է փուլ գալ: Բացի այդ, ճաքած պատի վրայով են անցնում գազի խողովակները:

«Մեր դիմումից և աղմուկ բարձրացնելուց հետո են միայն այստեղ աշխատանքներ տարվում: Ընկած ինքնաթիռի սև արկղը 48 ժամվա ընթացքում վերծանվում է, պատճառները ճշտվում են, իսկ մեր շենքի դեպքում 17 օրվա մեջ պատճառները չեն պարզվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել