Tert.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի հայտարարությունը, որ պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Արցախն Ադրբեջանից, պետք չէ ուղիղ հասկանալ (նաև այն պատճառով, որ սա ոչ մեկի համար նորություն չէ, որ ՀԱՊԿ-ը չի միջամտել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը) և պետք է նկատի ունենալ մի շարք այլ հանգամանքներ՝ մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջին մեծ ասուլիսում ՌԴ զենքերի, զինատեսակների մասին հայտարարությունը: Սա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքն է:

Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասաց. «Նախ, այս պատերազմի ժամանակ, ի վերջո, մենք մեր ուժերով ենք Ադրբեջանին սանձազերծել, ուրիշ բան, որ կան այլ հարցեր. ՀԱՊԿ-ը, իրոք, հավաքական կազմակերպություն է, և այստեղ կան երկրներ, որոնք բացահայտորեն սատարում են Ադրբեջանին:

Օրինակ՝ Ղազախստանը, ինչը նրանք երբևիցե չեն թաքցրել, և նաև դեպքեր են եղել, որ բացեիբաց սատար են կանգնել Ադրբեջանին: Սա պարզ է, բայց խնդիրն այն է, որ այս ամենը պետք է դիտարկել երկկողմ հարաբերությունների ներքո: Եվ հաշվի առնելով, որ կազմակերպության կարևորագույն խնդիրներից մեկը Ռուսաստանն է, որը հանդիսանում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ, բնական է, որ այդ երկիրը, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ֆրանսիան ամեն ինչ անում են, որպեսզի տարածաշրջանում պահպանվի խաղաղությունն ու կայունությունը: Սա արդեն իսկ միջամտություն է, որ պատերազմ չլինի: Ճիշտ է՝ ոչ ՀԱՊԿ-ի խողովակներով, այլ ուղղակիորեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել