Tert.am-ը գրում է.

Լարսի անցակետում արդեն 12-րդ օրը կանգնած բեռնատար ավտոմեքենաները հետ են գալիս Հայաստան, որպեսզի այստեղ ՍԱՊԾ-ը բեռնված խնձորներին պիտակներ փակցնի և նորից հետ գնան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը՝ մանրամասնելով, որ դա տվյալ պահի լուծումն է։

Հիշեցնենք, որ երեկ Օհանավան համայնքի բնակիչները փակել էին դեպի Օհանավան տանող ճանապարհը` հայտարարելով, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան, քանի որ իրենց ապրանքը՝ խնձորը սահմանին համարել են թուրքական, հետո՝ պարսկական, իսկ հետո նշել, թե պիտակը չկա: Երեկ, ինչպես գյուղացիներն էին նշում, 11 օր է՝ իրենց մեքենաները կանգնած են:  

Սակայն երեկ մարզպետի անունից խոստացվել էր, որ առնվազն այսօր առավոտյան լուծում կտրվի խնդրին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել