Tert.am-ը գրում է.

Մինչև հիմա, մինչ այս կարգի ուժի մեջ մտնելը նույն իրողությունները եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ անդրադառնալով մարտի 1-ից դեղատոմսերով դեղ բաց թողնելու պարտադիր պայմանին:

«Հավատացնում եմ՝ այն դեղերը, որոնք օգտագործվում են ջերմության իջեցման, ցավազրկման համար, հիմա էլ առանց դեղատոմսի են բաց թողնվում: Եթե հակաբիոտիկների նշանակման կարիք է առաջանում, ապա դա կարող է լինել միայն բժշկի նշանակմամբ: Մարդիկ նման դեպքերում դիմում են հիվանդանոց, այնտեղ կան հերթապահ բժիշկներ: Կարող են և՛ շտապ օգնություն կանչել, և՛ անձամբ գնալ հիվանդանոց»,-նշեց փոխնախարարը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ենթադրենք՝ հիվանդը վատ է զգում և չի կարող հիվանդանոց գնալ, փոխնախարարը պատասխանեց, որ դա շատ մասնավոր դեպք է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել