Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը չի ցանկանում մեկնաբանել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությունը, որ մեր երկրում իշխանությունը չարաշահվում է, և որ տնտեսությունն ազատական չէ։

«ԱՄՆ-ի դեսպանին չեմ ուզում պատասխանել և ընդհանրապես դեսպաններին։ Յուրաքանչյուր դեսպան իր երկրի մակարդակով քննություն է վերցնում այլ երկրի հասարակության մեջ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց նա։

Հարցին՝ ո՞րն է իշխանության գործառույթը, եթե իր իսկ խոսքերով ժողովուրդն է ամեն ինչի պատասխանատուն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբ ասում ենք ժողովուրդ, ժողովրդի մեջ բոլորն են մտնում՝ և իշխանությունը, և սովորական մարդիկ, և դուք, և ես։ Ինչպիսին ժողովուրդն է, այդպիսի էլ ճակատագիր է ունենում»։

Իսկ մենաշնորհն ու կոռուպցիան իշխանության չարաշահմա՞ն հետևանք են, հետաքրքրվեցին լրագրողները։ Սահակյանն ընդգծեց, որ եթե նման խնդիրներ կան, բնական է, որ մեղավորությունն իշխանությանն է։ «Եթե կոռուպցիան կա, և դուք դրա տեղը գիտեք, կամ ԱՄՆ-ի դեսպանը գիտի, թող ասի։ Ես չգիտեմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել