Աշխարհի ամենահին ծխամորճը հնագետները գտել են Կիպրոս կղզու Լառնակա քաղաքում: Սկզբում հնագետներին տարակուսանք է պատճառել ծխամորճի տարիքը՝ 3000: Հայտնի էր, որ ծխախոտը Եվրոպայում հայտնվել է միայն 15-րդ դարում: Հետագա հայտնաբերումներն օգնեցին լուծել այդ հանելուկը: Պարզվեց, որ Լառնակայի հնագույն բնակիչները ծխամորճերով ոչ թե ծխախոտ, այլ ափիոն են ծխել: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են այդ թմրեցուցիչով լցված անոթներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել