Armtimes.com-ը գրում է.

Մեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների մասով մնում է ակտուալ:

Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման լուրը:

Նրա խոսքով, Ռուսաստանը նախկինում ևս արտահայտել է իր դիրքորոշումը այդ հարցի շուրջ, ռուսաստանյան պատվիրակությունը մասնակցել է Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը:

«Մենք շատ ենք կարևորում հարաբերությունների կարգավորումը: Դա բխում է երկու երկրների շահերից: Մենք արել ենք հնարավորը դրան հասնելու համար»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, անցած շաբաթվա վերջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց արձանագրությունները չեղարկելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել