Անքնությունից ազատվելու համար դեղահաբերի օգտագործումը չի համարվում միակ և լավագույն ելքն այդ խնդրից։ Այդ դեղերն ունենում են բազմաթիվ բացասական ազդեցություններ և առաջացնում են կախվածություն։

Իսկ բնական միջոցներն ավելի առողջարար են և արդյունավետ։ Բացի այդ՝ բնական միջոցները չունեն բացասական ազդեցություն։

Բոլորս լավ գիտենք, թե անքնությունն ինչ լուրջ վնասներ է հասցնում մեր առողջությանը, և ինչքան կարևոր է գիշերը բավարար քանակությամբ քնելը։ Այդ պատճառով էլ հարկավոր է այս խնդրի առաջացման դեպքում որքան հնարավոր է շուտ այն վերացնել։

Ավելի մանրամասն դուք կիմանաք՝ կարդալով այս նյութը։

Բնությունն առաջարկում է ձեզ բազմաթիվ դեղաբույսեր, որոնք դրական ազդեցություն են ունենում ինքնազգացողության վրա և այսօր առաջարկում ենք ձեզ իմանալ ամենալավ դեղաբույսի մասին, որը հրաշալի կերպով պայքարում է սթրեսի, անքնության վերացման և կյանքի որակի բարելավման վրա։

Դա լավանդան (նարդոսն) է։

Լավանդան արդեն շատ դարեր շարունակ օգտագործվել է անքնության և նյարդային համակարգի այլ խախտումների դեմ և այն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։

Դուք կարող եք ավելացնել լավանդայի թուրմը կա՛մ լավանդայի եթերային յուղը վաննայի մեջ և լոգանք ընդունել դրա մեջ քնելուց առաջ, կա՛մ կարող եք պարզապես պատրաստել լավանդայի թեյ։

Լավանդան թուլացնում է մկանները, ընդհանուր հանգստացնում, վերացնում անհանգստությունը և նյարդային վիճակը, ինչպես նաև օգնում արագ և լավ քնել մինչև առավոտ։

Լավանդայով թեյը կարգավորում է մարսողությունը՝ ազատելով ստամոքսի փքվածությունից և գազերի առաջացումից։

Այս թեյը շատ օգտակար է բարձր ճնշումով տառապող մարդկանց համար։ Լավանդայի բաղադրության մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք օգնում են նվազեցնել ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։ Թեյը լավ է ազդում անոթների վրա և ամրացնում է դրանք։

Լավանդայի թեյը նաև արդյունավետ կերպով բարելավում է արյան շրջանառությունը։ Այն նաև շատ օգտակար է կանացի օրգանիզմի համար։

Լավանդայի թեյը շատ հեշտ է պատրաստվում, և դուք հաստատ շատ արագ կզգաք արդյունքները։

Ավելացրեք 2 թեյի գդալ լավանդայի ծաղիկներ եռացող ջրի մեջ և թողեք 10 րոպե։ Թրմեք թեյը և ավելացրեք մի փոքր մեղր, որպեսզի քաղցրացնեք այն։ Խորհուրդ է տրվում խմել այն ամեն օրը 2 բաժակ։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել