Aysor.am-ը գրում է.

«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 13 արտադրողի կաթ, որոնցից 5-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, բուսական յուղ և ՄԱՖԱՄ բարձր քանակ։

Փորձաքննությունն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ։ «Հետք»-ը փորձաքննության համար կատարել է գնում՝ խանութից, ՍԱՊԾ-ն՝ նմուշառում է իրականացրել արտադրամասերից՝ մի քանի օր շուտ։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց` միայն այն, որ մի բանն անընդհատ լինի ուշադրության կենտրոնում, բավարար չի, որ խնդիրները լուծվեն։

Հարցին, թե այս պարագայում ի?նչ պետք է անեն սպառողները, Բաբկեն Պիպոյանն արձագանքեց. «Մեր խնդիրն է ոչ թե աղմուկ բարձրացնելը, այլ` մշակել այն գործիքները, մոտեցումները, որոնք հնարավորություն են տալու բացառելու, և ոչ թե բացահայտելու պրոբլեմներ»։

Մինչդեռ, ըստ նրա, երկու տարվա ընթացքում մի քանի անգամ նույն ոլորտը մտնում է հսկողության տակ և արձանագրվում են նույնանման խախտումներ, ինչը նշանակում է, որ կիրառվող մեթոդաբանությունը արդյունավետ չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել