Բաղադրիչներ

Կարտոֆիլ՝ 400 գրամ (3հատ),
Ձու՝ 2 հատ,
Աղ՝ 1/3 թեյի գդալ,
Պղպեղ՝ ըստ ճաշակի,
Կարագ՝ տապակելու համար։

Ինչպե՞ս պատրաստել

Արագ կարտոֆիլ։ Ուղղակի հրաշալի նախաճաշ։ Ուտեստը ստացվում է շատ համեղ և հագեցնող։ Պատրաստվում է շատ արագ, իսկ մթերքները կգտնվեն յուրաքանչյու մարդու սառնարանում։

Կարտոֆիլը խոշոր քերիչով քերել, խառնել 2 ձվի, աղի և պղպեղի հետ։

Տապակում ենք բլիթները։ Մատուցում ենք թթվասերով։

Պատրաստման մանրամասները և մանրուքները կարող եք տեսնել կարճ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել