Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ-ն այսօր մինչ քվեարկության կդներ «Հանրաքվեի մասին» և կից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրենքի նախագիծը սահմանադրական է և պետք է ընդունվի պատգամավորների թվի ձայների առնվազն 3/5-րդով: 

Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք առաջարկ էին ներկայացրել, որի վերաբերյալ որևէ դրական եզրակացություն չի եղել, հիմա դեմ են քվեարկելու, սակայն մինչև երկրորդ ընթերցում առաջարկներ կանեն: 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ «Ելքի» առաջարկի վերաբերյալ վաղուց պարզաբանում տրվել է ՍԴ-ի կողմից, և դա քննարկելն անիմաստ է:

Նախագիծը դրվեց առաջին ընթերցմամբ քվեարկության և ընդունվեց 64 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից հետո պահանջեց վերականգնել քվեարկության պատկերը: ԱԺ քարտուղարությունը վերականգնեց քվեարկության պատկերը, որից հետո հայտարարվեց, որ որոշումն ընդունվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել