«ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին հար­ցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկա­րին: «Խորհրդարանական համակար­գում անձը որևէ նշանակություն չունի, հնարավոր է շատ կարճ ժամանակ՝ մի վեց ամիս, առավելագույնը՝ մեկ տարի, անձը դրսևորի իր որակները, հետո դա չի աշխատելու, անձի մասին պետք է մոռանալ»: Նկատի ունեք, որ մեկ տարի հետո Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: «Գիտեք՝ ես վստահ չեմ, որ Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը կառաջադրի, ավելի շատ վստահ եմ, որ չի առա­ջադրելու»:
 
Պատճառաբանեք: «Նախ՝ իր հայտարարությունը խնդրո առնչությամբ, երկրորդ՝ իր անցած ուղին, երրորդ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերները»: Կարեն Կարապետյանը կլինի վարչա­պետ: «Չի բացառվում, բացարձակապես չի բացառվում, մարդը 7 տոկոս աճ է ապահովել»: Բայց դուք իր դեմ ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու «արտիլերիայով» սրընթաց պայքարում եք:
«Որ ինքը լինի վարչապետը՝ շարունակելու եմ էլ ավելի սրընթաց պայքարել»: Հաճույք եք ստանում «սրընթացից», փաստորեն, չեք ուզում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա: «Քաղաքական հարցադրում եք անում, իմ խմբակցությունը պետք է որո­շի»: Կարծում եք՝ դեմ կլինեք: «Կարծում եմ՝ ցանկացած հնարավորություն չի բա­ցառվում, բայց կրկնվեմ՝ չեմ կարծում, որ նա առաջադրվի»,-գրում է թերթը:           
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել