168.am -ը գրում է

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մարտի 4-ին կողոպտիչները 5 միլիոն դոլար են գողացել այն ինքնաթիռից, որը գտնվում էր Վիրակոպուս օդանավակայանի բեռնահամալիրում: Այդ մասին գրել է Folha de San Paulo թերթը:

Lufthansa ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը պետք է Բրազիլիայից մեկներ Շվեյցարիայի Ցյուրիխ: Ոստիկանությունը մարտի 5-ին հայտնել է, որ անհայտ անձինք ներթափանցել են օդանավակայանի տարածք՝ ավտոմոբիլի վրա փակցնելով ներքին անվտանգության ծառայության կեղծ նշաններ:

Հինգ մարդ, զենքով սպառնալով պահապաններին, ինքնաթիռից տարել են կանխիկ 5 միլիոն դոլար: Հաղորդագրության մեջ նշված է, որ հանցագործներին կողոպտման համար պահանջվել է ընդամենը վեց րոպե: Այժմ ոստիկանությունը որոնում է կողոպտիչներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել