Գենետիկները հայտնաբերել են աննկարագրելի մեծ ընտանիք, որը համախմբում է մոտավոր 13 մլն մարդու՝ Եվրոպայից, Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, և նրանք բոլորն ունեն մեկ նախահայր՝ 65 սերունդ առաջ:

Գիտնականները գտել են, թե ինչպես են գեներն ազդում դրանք շարունակողների կյանքի վրա: Իսկ ահա այսպիսի ընդհանուր գեն ունեցող մարդիկ շատ ավելի երկար են ապրում, քան մյուսները:

Կոլումբիայի համալսարանի գիտնականները վերլուծել են 86 մլն գենետիկ գրառումներ: Պարզվեց, որ նրանք ուսումնասիրում էին հազարավոր մարդկանց մեկ ընտանիք:

Նրանք կարողացան մի հսկայական տոհմածառ գտնել, որը կազմված է շուրջ 13 մլն մարդկանցից, որոնք ապրում են աշխարհի տարբեր կետերում: Իսկ նրանց ընդհանուր նախահայրը ապրել է Մեծ աշխարհագրական բացահայտումների ժամանակ՝ Կոլումբոսի կյանքի տարիներին: Այդ ժամանակ եվրոպացիները տարածվեցին աշխարհի տարբեր անկյուններում: Այս ընտանիքի ռեկորդային թիվը բացատրվում է միայն այսպիսի տեղափոխության միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել