Լուսանկարիչ Պաոլա Պարադեսը պատմում է, որ մի քանի տարի առաջ լսեց հիվանդանոցների մասին, ուր բռնի ուժով բուժում են համասեռամոլներին: Նման կլինիկաներ կան Էկվադորում, հարավամերիկյան ու եվրոպական որոշ երկրներում:

Պաոլան կես տարի շարունակ հարցազրույց էր վերցնում այդ կլինիկաների նախկին հիվանդներից և մեկ անգամ հնարավորություն ունեցավ գտնվելու այդ բուժհաստատություններից մեկում: Լուսանկարներում դերասաններ են, որոնք ներկայացնում են Պաոլայի տեսած տեսարանները: Ամերիկայում համասեռամոլությունը հանեցին հոգեկան շեղումների ցուցակից 1973 թվականին: Չնայած հիմա նման հակվածության օրինական բուժումն արդեն անցյալում է, կան վայրեր, ուր դրանք դեռ պահպանվում են: Ինչպես պատմում է Պաքոլան, շատ ծնողներ դեռ պահպանողական կերպով, իմանալով երեխայի սեռական ուղղվածության մասին, բացասական են արձագանքում և ձեռնարկում ծայրահեղ քայլեր՝ նրանց բուժելու համար: Նման ծառայություններ տրամադրում են այն կլինիկաները, ուր բուժում են թմրամոլներին ու հարբեցողներին: Պաոլան պատմում է, որ կլինիկայում կանայք պարտավոր էին ամեն օր դիմահարդարվել, որպեսզի սովորեն կանացիությանը:

Բնականաբար, Պաոլան պատահաբար չի հետաքրքրվել այս թեմայով: Նա նախընտրում է կանանց, ինչը նորմալ է համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել