Armtimes.com-ը գրում է.

Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի Ռոսսելխոզնադզորի վերահսկիչ ծառայությունները «Պուլկովո» օդանավակայանի բեռնափոխադրիչ կայանում ստուգել ու այդ ստուգումների արդյունքում կասեցրել են Հայաստանից փոխադրվող 250 կգ ելակի մուտքը Ռուսաստան:

Ըստ ծառայության հաղորդագրության, ելակի ուսումնասիրման արդյունքում  հայտնաբերվել են կենդանի միջատներ, որոնք իրենց արտաքին նշաններով նման են եղել կալիֆորնիական ծաղկային տրիպսների տեսակին: Այս միջատները համարվում են բույսերի վտանգավոր կարանտինային հարուցիչներ:  Քիչ ավելի ուշ, լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է այս հարուցիչների առկայությունը:

Խմբաքանակն ամբողջությամբ ենթարկվել է հետհանձնման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել