Armtimes.com-ը գրում է.

Ամերիկյան Forbes հանդեսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է ծագումով հայ երեք գործարար:

«Մագնիտ» ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) աշխարհի միլիարդատերերի ցանկում 550-րդն է`4 միլիարդ դոլար կարողությամբ:

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը «Միլիարդատերեր-2018» վարկանիշում 606-րդն է: Նրա կարողությունը գնահատվել է 3,7 միլիարդ դոլար:

Արգենտինահայ հայտնի գործարար, Հայաստանի Ազգային հերոս՝ Էդուարդո Էռնեկյանը 2,7 միլիարդ դոլար կարողությամբ 887-րդ տեղում է:

«Միլիարդատերեր 2018» վարկանիշի առաջատարներն են Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (112 մլրդ դոլար), Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (90 մլրդ դոլար) եւ ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը (84 միլիարդ դոլար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել