Tert.am-ը գրում է.

Ցյուրիխյան արձանագրությունները չեղարկվեցին նույն հերոսականությամբ, որով ստորագրվեցին: Tert.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Դրանք նույն խիզախությամբ ու անձնազոհությամբ առոչինչ հայտարարվեցին, ինչպես ստորագրվեցին: Ցանկացած պետություն պետք է հարգի իր պետականությունը, իր պետական պաշտոնյայի ստորագրությունը, և եթե սկսվել էր այդ գործընթացը, ապա այն պետք է շարունակվեր: Արձանագրությունները Հայաստանի Ազգային Ժողովի կողմից պետք է վավերացվեին: Դա կլիներ ամենաճիշտ քայլը քաղաքական առումով, մենք գնդակը կտեղափոխեինք Թուրքիայի դաշտ: Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով, խոսում է, թող իր նախապայմաններով էլ մնա: Մենք նախապայման ունե՞նք Թուրքիայի հետ, մենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կապո՞ւմ ենք Ադրբեջանի հետ, ոչ, հետևաբար, մենք պետք է վավերացնեինք այդ համաձայնագիրը»,- նշեց պատգամավորը:

Եթե Հայաստանը վավերացներ համաձայնագիրը, այդ դեպքում, Ա. Սարգսյանի խոսքով, ամբողջ աշխարհը Թուրքիային կասեր, թե «դու ձև ես արել, որ բանակցել ես». Թուրքիան կընկներ այն երկրների հարվածների տակ, ովքեր կարծում էին, թե այս արձանագրությունները կարող են իրականություն դառնալ:


Արամ Սարգսյանը նկատեց, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն արձագանքում Հայաստանի հայտարարությանը, բայց մամուլը և փորձագետները բավական հետաքրքիր բացատրություններ են տալիս տեղի ունեցածին:

«Մամուլի ու տեղական չինովնիկների մակարդակով իրենք ասում են, թե հայերը ձև են անում, որ օրակարգում չի եղել արձանագրությունները ստորագրելու խնդիր, իսկ իրենք ժողովրդավար, ազգ սիրող, բազմազգ ժողովուրդ են ու համապատասխան իրավիճակում վավերացնելու էին այս փաստաթուղթը: Իրենք ասում են, թե ուզում էին հայերի հետ բարեկամական հարաբերություններ կառուցել, բայց հայերը անլուրջ ժողովուրդ են ու հույսներն ուրիշի վրա են դնում: Սա թուրքական ամբողջ մամուլի դիրքորոշումն է»,- նշեց Արամ Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել