Armtimes.com-ը գրում է.

Իրաքում այս տարվա մայիս ամսին սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Երկրում տիրող ներքաղաքական զարգացումների, եզդիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության մամուլի կենտրոնը ներկայացնում է իրավիճակի շուրջ կառույցի ղեկավար Բորիս Մուրազիի հետ զրույցը, ով այս օրերին գտնվում է Իրաքում:

-Այս պահին ի՞նչ վիճակում է գտնվում՝ եզդի համայնքը Իրաքում: Շարունակու՞մ են մարդիկ ապրել վրաններում: 

Իրավիճակը եզդի համայնքի առումով որևէ դրականփոփոխության չի ենթարկվել: Այո՛, մարդիկ շարունակում են ապրել վրաններում և դեռ մի քանի ամիս էլ այս իրավիճակը չի փոխվի: Իրաքում՝ այս պահին,  քաղաքական ուժերը տարված են մայիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններով, և որևէ մեկը չի պատրաստվում զբաղվել եզդիների խնդիրներով:

-Եզդիաբնակ Շանգալն արդեն ազատագրված է, ինչու՞մարդիկ չեն վերադառնում իրենց բնակավայրեր:

-Այո՛,  տարածքը ազատագրված է, բայց հազարավոր շենքեր քանդված ու պայթեցված են ու մարդիկ չե ն կարող բնակվել այդ շենքերում, բայց կա մեկ այլ առավել մեծ խոչընդոտ: Բան այն է, որ քրդական ուժերը այլևս չեն վերահսկում Շանգալը, և եթե եզդիները մինչև մայիս վերադառնան, ապա քրդական կուսակցությունները չեն կարողանա ձայն հավաքել: Այս պատճառով, քրդական ուժերը նաև արգելում են իրենց տարածքում ապաստանած հարյուր հազարավոր եզդիներին տեղափոխվել Շանգալ,որպեսզի կարողանան նրանց ձայները ևս վերցնել: Կարճ ասած, եզդիները այս պահին առաջիկա ընտրությունների գերին են և կարծում եմ իրավիճակը կփոխվի միայն  առաջիկա ընտրություններից հետո:

-Այս ընտրություններին, եզդիական ուժեր մասնակցու՞մ են:

-Չորս եզդիական կուսակցություն է մասնակցում, բայց համայնքը այնքան պառակտված է , որ դժվար թենրանք կարողանան լուրջ քվեներ ստանալ: Նախ խնդիրն այն է, որ եզդի ընտրողների մեծ մասը գտնվում է Քրդստանի տարածքում, որտեղ եզդիական ուժերը չունեն լծակներ և երկրորդ քրդական ուժերի ցուցակներում ևս կան բազմաթիվ եզդի թեկնածուներ: Իրավիճակը մխիթարող չէ ու առաջիկայում դրական զագրացումներ չեն սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել