Tert.am-ը գրում է.

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հասարակության հնարավոր ընդվզմանը, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի թեկնածու, նախ նկատեց, որ իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը բավականին ցածր է, և գուցե այլ երկիր չկա, որտեղ իշխանությունն այդքան ցածր տոկոսի վստահություն ունենա:

«Այդ տեսակետից թվում է, թե ժողովուրդը պետք է ըմբոստանա, դուրս գա և բողոքի իր վատ կյանքի համար՝ հատկապես հաշվի առնելով, որ տարբեր հաշվարկներով բնակչության 40-50 տոկոսը կարիքավորների շեմից էլ ցածր պայմաններում է ապրում, ինչպես նաև հաշվի առնելով համընդհանուր թանկացումները»,-ասաց նա:

Հովհաննես Իգիթյանը նշեց, որ իշխանությունն այնպիսի մի համակարգ է ստեղծել, որ որևէ ձևով հասարակությունը  չի կարող ազդել իշխանությունների ձևավորման վրա, քանի որ թե՛ ՀՀ նախագահը, թե՛ ԱԺ նախագահը, թե՛ «սուպերվարչապետը» ընտրվում կամ նշանակվում են՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել