Panorama.am-ը գրում է.

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ փոփոխությունները պայմանավորված  են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ, որը նորովի է կարգավորել դատական վարույթի հրապարակայությունը, դատավարական լեզուն, դատական կազմի որոշումները, կարգը, ինքնաբացարկի հիմքերը և այլն:

«Այս նախագծով առաջարկվել էր, որ ՄԻԵԴ դատական պրակտիկային համահունչ համապատասխանեցվի  քրեական դատավարության 135 հոդվածը, մասնավորապես կալանավորման խափանման միջոցի հիմքերը: Հանձնաժողովի նիստում իրավական վեճ ծագեց,  թե արդյոք 2-րդ մասը համապատասխանում է ՄԻԵԴ պրակտիկային: Կառավարության դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, սակայն կառավարությունը հեռու է այն մտքից, որ իրավական նեղ վեճին պետք  է լուծում տա քաղաքական մարմինը՝ ԱԺ-ն»,- շեշտեց նախարարը:

Հարությունյանը նշեց, որ նախագիծը ներկայացնում են առանց 2-րդ մասի, իսկ 2-րդ մասն ավելի նեղ մասնագիտական քննարկման առարկա կդառնա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել