50-100 տարի հետո ցողունային բջիջների օգնությամբ հնարավոր կլինի կենդանացնել մարդկանց, ովքեր արդեն մահացած են համարվում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Միչիգանի կրիոնիկայի ինստիտուտի նախագահ 49-ամյա Դենիս Կովալսկին համոզված է, որ մարդիկ կարող են վերածնվել սառեցված վիճակից, և ցողունային բջիջներով թերապիան կարող է օգնել վերադարձնել նրանց ավելի երիտասարդ տարիքի: Նրա խոսքերով՝ կենդանացման տեխնոլոգիան արդեն մշակված է, որը, սակայն, լայնորեն կսկսի կիրառվել 50-100 տարուց ոչ շուտ:

Միչիգանում հիմնադրված Կրիոնիկայի ինստիտուտը, որտեղ աշխատում է Կովալսկին, ոչ առևտրային կազմակերպություն է, որը 28000 դոլարով մարդու մարմնի սառեցման ծառայություն է առաջարկում:

Գիտնականն ասում է, որ արդեն ունի սառեցման փորձ. այդ միջամտությանն արդեն 100 ընտանի կենդանի է ենթարկվել:

«Սրտի կանգից հետո դուք դեռ 5 րոպեից մինչև կես ժամ ունեք, որպեսզի կենդանացնեք ինչ-որ մեկին: Սակայն դա կախված է ջերմաստիճանից և կյանքի տևողությունից»,- ասել է Կովալսկին:

Կովալսկին նաև հավելել է, որ իր աշխատանքը ցողունային բջիջների հետազոտությունների շարունակությունն է համարվում և, որ ցողունային բջիջները կարող են մտցվել նացասական ջերմաստիճանում պահվող դիակների հյուսվածքների մեջ: «Այս միջամտությունը կփրկի հաճախորդի ԴՆԹ-ն և ուղեղը»,- գտնում է գիտնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել