«Օսկարի» մրցանակաբաշխությանը 38-ամյա ալբանացի երգչուհի Բլեոնա Կերետին ներկայացել էր թափանցիկ զգեստով, որը իրավամբ կարելի է անվանել «Օսկար 2018»-ի ամենամերկ զգեստը: Այս զգեստով աղջիկը հայտնվել էր մրցանակաբաշխությանը հաջորդող՝ «Vanity Fair» ամսագրի կազմակերպած խնջույքին: Բլեոնայի զգեստը թափանցիկ ցանցից է, որի հեղինակը ուկրաինացի դիզայներ Էլվիրա Գասանովան է:

Ukrainian Fashion Week-ի շրջանակներում այս զգեստը ցուցադրել էր բեմի վրա թոփ-մոդել Ալինա Բայկովան:

Ինստագրամում դիզայների հրապարակման տան բազմաթիվ տարբեր մեկնաբանություններ կան՝ «խայտառակությունից» մինչև «շքեղ»: Ոմանք ուրախանում են, որ ուկրաինացի դիզայների աշխատանքն աչքի է ընկել օսկարյան երեկոյի ժամանակ, մյուսները վստահ են, որ նման զգեստն իրավունք չունի գոյություն ունենալ բեմից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել