Panorama.am-ը գրում է.

«Կառավարության նիստերի դռնփակ անցկացնելն ի՞նչ նպատակ է հետապնդում։ Միայն չասեք, թե ժողովրդավարություն կամ բանավեճ է ենթադրում, և  այդ տրամաբանությամբ ԱԺ նիստերն էլ փակենք»,- ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նախարարը պատասխանեց, թե էական տարբերություն կա օրենսդիր ու գործադիր մարմինների միջև։

«Ի տարբերություն օրենսդրի՝ գործադիր մարմինն աշխատում է կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով, դրանով է պայմանավորված դռնփակությունը։ Ու դա ժողովրդավարական է դիտվում գործադիրի դեպքում՝ ի տարբերություն ԱԺ-ի, որի դեպքում հակաժողովրդավարական կլիներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել