168.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը գնահատել է «գերազանց» եւ հայտնել, որ դրա հիմնական թեմաներն են դարձել «Իրանը, Իրանը եւ Իրանը»։

Բանակցությունները նախօրյակին տեղի են ունեցել Սպիտակ տանը, որտեղ Նաթանյահուն Թրամփին շնորհակալություն է հայտնել իսրայելա-ամերիկյան հարաբերությունների՝ իր հիշողության մեջ աննախադեպ ամրապնդման համար: «Մենք քննարկեցինք Իսրայելի համար բազմաթիվ կարեւոր հարցեր: Ամենից առաջ՝ Իրանը, Իրանը եւ Իրանը, քանի որ նա շատ ագրեսիվ է ու վտանգավոր»,-ասել է վարչապետը՝ մարտի 6-ին Facebook-ում հրապարակելով համառոտ տեսաուղերձը հայրենակիցներին:

«Մենք խոսեցինք Սիրիայի մասին, Լիբանանի, Գազայի, պաղեստինցիների մասին: Ըստ էության, մենք ներառեցինք այն բոլոր հանգուցային հարցերը, որոնք ազդում են մեր անվտանգության վրա, մեր ապագայի վրա: Ցանկանում եմ ասել, որ մենք մեր խիզախ բարեկամության վերլուծություն անցկացրեցինք: Եվս մեկ հիանալի հանդիպում»,- ամփոփել Է Նաթանյահուն գագաթնաժողովի արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել