Նոր եթերաշրջան՝ հումորի նոր չափաբաժնով։ Մարտի 16-ից «Արմենիա TV»-ի եթերում կմեկնարկի 3/OFF հաղորդաշարի 3-րդ եթերաշրջանը, որի ընթացքում հայտնիները հեռուստադիտողներին կներկայանան ոչ ստանդարտ կերպարով ու մրցակցային դաշտում կխաղան ամենատարբեր խաղեր։ BlogNews.am-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում և իր ընթերցողներին է ներկայացնում զվարճալի լուսանկարներ առաջին եթերից առաջ։

Ժամանցային նախագծի հաղորդավար Արտյոմ Հակոբյանը BlogNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նոր եթերաշրջանում փոփոխվել է ինչպես հաղորդման ձևավորումը, այնպես էլ ավելացել են նոր մրցույթներ. «3-րդ եթերաշրջանը տարբերվելու է նախորդից: Հին մրցույթները չենք հանել, պարզապես համալրել ենք նորերով, որոնք կարծում եմ՝ նոր շունչ կհաղորդեն մեր նախագծին: Եթե նախկինում 9 փուլ էր բաժանվում հաղորդումների միջև, հիմա դրանց թիվը 14-ն է։ Մեր բոլոր էջերն էլ սիրված են, կարծում եմ՝ նորերը ևս կսիրվեն: Նոր հյուրեր են լինելու, ում մեր տաղավարում դեռևս չեք տեսել»:

IMG (31) copyIMG (35) copyIMG (36) copyIMG (38) copy3-րդ եթերաշրջանի առաջին հաղորդումն իսկապես աստղային է. մրցելու են «Առաջին ալիք»-ի ու «Արմենիա TV»-ի թիմերը: Ինչպես իրենք են ասում, երեք եթերաշրջան հետո վերջապես տեղ են հասել. «Գալիս-գալիս էինք, տեղ չէինք հասնում, այսօր վերջապես եկանք: Դժվար է արտահայտել այն էմոցիաներն ու ադրենալինի այն չափաբաժինը, որը ստացել ենք խաղից։ Հումորն ու տաղավարում տիրող ամբողջ աժիոտաժը տեսնել է պետք»,- խաղից հետո նշեց Սոֆի Մխեյանը:

Նազենիի խոսքով էլ 3 /OFF-ն իրենց թիմին լրիվ OFF արեց. «Այս նախագիծը հետաքրքիր է նրանով, որ մարդիկ ոչ ստանդարտ կերպով են ներկայանում։ Մենք էլ մարդ ենք ու, բնականաբար, ուզում ենք լինել շատ ուրախ ու վառ տրամադրությամբ և հաճախ դուրս գալ այն շրջանակներից, որոնք պահանջում է յուրաքանչյուր եթեր»։

IMG (40) copy

IMG (41) copyIMG (42) copyIMG (43) copyIMG (45) copyIMG (22) copyIMG (27) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել