«Մարտի 2-ի երեկոյան Սերժ և Ռիտա Սարգսյանները ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի և այս օրերին Հայաստանում գտնվող բրիտանահայ գործարար և բարերար Վաչե (Բոբ) Մանուկյանի ու յուր տիկնոջ հետ ճաշել, շնորհավորել են Արմեն Սարգսյանին՝ ՀՀ չորրորդ նախագահի պաշտո­նում ընտրվելու առիթով: Վաչե Մանուկյանն ու Արմեն Սարգսյանն անչափ մտերիմ են, ժամանա­կին Վաչե Մանուկյանն է նպաստել Արմեն Սարգ­սյանի՝ Լոնդոնում հաստատմանը: Նա տարիներ շարունակ հոգում է Քեմբրիջ և Հարվարդ մեկնող հայ շնորհալի ուսանողների վարձավճարները: Վ. Մանուկյանին է, ի շարս այլ ֆոնդերի, պատկանում նաև «HSBC-Հայաստան» բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը: Նա նաև Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր հովանավորն ու պատվավոր անդամն է: Հիմա էլ Հայաստան է եկել՝ նախագահ դարձած ընկերոջ կողքին լինելու, նրա հաջողությունը կիսելու:
Ի դեպ, Վ. Մանուկյանը, որ արմատներով Բեյրութից է, Արմեն Սարգսյանի կողքին էր նաև վերջինիս Բեյրութ կատարած այցի ժամանակ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել