«Մարտի 6-ից ՀՀ  առողջապա­հական համակարգն անցում է կատարում էլեկտրոնային առող­ջապահական համակարգին: Այ­սինքն՝ այսօրվանից ՀՀ բոլոր բուժհաստատությունները կան­չերից, հիվանդներին սպասար­կելուց, բուժելուց հետո պարտա­դիր պետք է նրանց տվյալները և հիվանդության վերաբերյալ գրանցում իրականացնեն միաս­նական էլեկտրոնային համա­կարգում: Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, սակայն, առաջին իսկ օրվանից հարուցել է բու­ժաշխատողների դժգոհությունները: Երեկ Շիրակի մարզի բոլոր ատամնաբույժները բողոքի ակ­ցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի դիմաց: Նրանք պահանջում էին, որ կառավարությունից որևէ պատասխանատու գա և իրենց լսի: Հակառակ դեպքում իրենք հրաժարվելու են այդ համակար­գով աշխատել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել