«Համայնքների խոշորացման ուրվականը հասել է Արարատյան դաշտավայր: Արարատի ու Արմավիրի մարզերում արդեն անհանգիստ են: Թե երբ է լինելու միավո­րումը, և որ գյուղերին է այն սպառնում, դեռ հստակ չէ: Բայց քայլերը, որ սկսել են որոշ գյուղապետեր, նախընտրական պայքար են հիշեցնում: Արմավիրի մարզի Արշալույս համայնքի երկարամյա ղեկա­վար Զարզանդ Գրիգորյանը, օրինակ, իր գյուղի խնդիրները լուծել, հիմա էլ անցել է հարևան Հայթաղ գյուղին: Լսել է, որ Արշալույս, Հայթաղ, Մեծամոր և էլի մի քանի համայնքներ հնարավոր է միա­վորվեն, ուստի որոշել է բարեկարգել հա­րևան գյուղը: Սկսել է աղբահանությունից, մաքրել է ջրատար առուները, լուսավորել գյուղի փողոցները: Հիմա էլ հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ից մանկապարտեզն է շահագործելու: Թեև գյուղում ասում են, որ մանկապարտեզը պատրաստի կառույց է՝ վերանորոգված ու կահավոր­ված, և այն շահագործելու համար խոշոր ներդրումների կարիք չկա:
Ընդամենը բյուջե է պետք, որ երեխաների ամենօրյա սննդի հարցը լուծեն և աշխատակազմ պահեն: Զարզանդ Գրիգորյանը, ի դեպ, նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է և գեներալ Մանվելի եղբո­րորդին, սակայն նրանց ընտանիքների մի­ջև վաղեմի թշնամություն կա: Հարևան գյուղում ներդրումներ անելու նրա քայլը, հայթաղցիների ձևակերպմամբ, իրենց հաճոյանալու և վստահություն ձեռք բե­րելու համար է: Հարցին, թե ինչպես են վերաբերվում, երբ իրենց գյուղը հարևան համայնքի ղեկավարն է բարեկարգում, գյուղամիջում հավաքվածներն ասացին. «Ով ուզում է անի, կարևորը, որ մաքուր լինի, մենք էլ մեզ մարդ զգանք»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել