Հյուսիսային Կորեայի գիտնականները կիսում են իրենց գիտելիքները հատուկ բաղադրատոմսի շուրջ: Այս ըմպելիքը թույլ է տալիս մարդկանց ապրել երկար ու առողջ: Այս թեյը պատրաստում են սոճու տերևներից:

Գիտնականները վստահեցնում են, որ այս թեյի օգտագործումը երկարացնում է կյանքն ու պահպանում առողջությունը: Նման թեյի բաղադրության մեջ մտնում են վիտամիններ, կալցիում, եթերային յուղեր:

Ուսումնասիրելով կորեական դեղագործության գիտելիքները՝ գիտնականները հատուկ բաղադրատոմս են մշակել սոճու փշերից: Թեյը կարող եք պատրաստել ինքնուրույն անգամ տան պայմաններում: Փշերի համար հարմար կլինի յուրաքանչյուր երիտասարդ սոճի: Տանը լավ լվացեք սոճու փշերը և մանրացրեք դանակով: Ծածկեք դրանք ջրով և եռացրեք միջին կրակի վրա մոտ 20 րոպե: Դրանից հետո թեյը պետք է սառչի կես ժամ: Ըմպելիքը կարող եք թողնել մինչև երկու օր: Սոճու թեյին կարող եք ավելացնել նաև մեղր ու կիտրոնի հյութ:

Նման թեյը խորհուրդ է տրվում խմել առավոտյան, որպեսզի օրգանիզմը լցվի էներգիայով ու առույգանա: Չնայած թեյը կոֆեին չի պարունակում, այն նաև արթնացնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել