Հնդկական Հոլի տոնից մի քանի օր առաջ Բարսանա քաղաքում անցկացվեց Լաթմար հոլին: Այս անսովոր փառատոնի ժամանակ կանայք մահակներով ծեծում են տղամարդկանց, ստիպում նրանց պարել կանացի հագուստով և իրար վրա լցնում գունավոր փոշիներ:

Լաթմար հոլին թարգմանվում է որպես «մահակների ու ծաղիկների փառատոն», որը վերամարմնավորում է Կրիշնայի հետ կապված լեգենդը: Կրիշնա աստվածն իր սիրելիին այցելում էր Բարսանայում, նա գայթակղում ու նյարդայնացնում էր աղջկա ընկերներին, որոնք Կրիշնային վտարում են քաղաքից:

Ամեն տարի Նանդգաոն գյուղի բնակիչները վերամարմնավորում են լեգենդը. նրանք գալիս են Բարսանա ու սկսում գայթակղել կանանց, գերի են վերցնում նրանց տղամարդկանց ու ստիպում պարել կանացի հագուստով: Հաջորդ օրը Բարսանայի կանայք գնում են Նանդգաոն, ուր տղամարդիկ նրանցից վրեժ են լուծում՝ գունավոր փոշիներ լցնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել