40 տարի շարունակ Գինեսի ռեկորդների գրքում նշված էր այնպիսի ռեկորդ, որը, բարեբախտաբար, դեռ ոչ ոք չի կրկնել: Դա Ջոն Բրաուերի ռեկորդն էր՝ մարդու, ով ուներ ամենածանր քաշն աշխարհում: Իր ամբողջ կյանքի ընթացքում Ջոնի քաշը տատանվել է 131-635 կգ-ի միջև: Նրա ռեկորդը գրանցվել է 1978 թվականին, երբ տղամարդը կշռում էր 635 կգ:

Ջոնը մանկուց բավականին խոշոր մարմին ուներ, իսկ ահա 12 տարեկանում արդեն 133 կգ էր: 10 տարի անց նա հավաքեց ևս 45 կգ: 25 տարեկանում նա կշռում էր 317 կգ, իսկ ահա արդեն 35 տարեկանում՝ 442 կգ:

Ջոն Բրաուերը լույս աշխարհ է եկել 1941 թվականին և իր ամբողջ մանկության ընթացքում տառապել ճարպակալմամբ:

1978 թվականին նրան տեղափոխում են հիվանդանոց առաջացած առողջական խնդիրների պատճառով: Հատուկ աշխատակիցների խումբ է պահանջվում տղամարդուն տեղաշարժելու համար: Ավելորդ 400 կգ-ի հետևանքով նրա սիրտը մեծ խնդիրներ ուներ: Բժիշկը նրան շատ խիստ դիետա է հանձնարարում, որը որոշ ժամանակ անց լավ արդյունք է տալիս: Մեկ տարի անց Ջոնը նիհարում է մինչև 420 կգ: Այդ ժամանակ դա քաշ կորցնելու ամենամեծ չափն է եղել: Բայց, ցավոք, 4 տարի անց նա վերադարձնում է կորցրած քաշի գրեթե կեսը: Չնայած իր ահռելի չափերին՝ Ջոնի կյանքը բավականին նորմալ էր: Նա անգամ ամուսնանում է և սահմանում ևս մեկ ռեկորդ՝ ամուսնական զույգի միջև քաշի մեծագույն տարբերության ռեկորդը: Ջոնը 630 կգ էր կշռում, իսկ կինը՝ 50 կգ: Զույգն անգամ երկու երեխա ուներ: Բայց իր առողջական վիճակի հետևանքով տղամարդու կյանքը կարճ տևեց․ 42 տարեկանում նա մահացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել