168.am-ը գրում է

Focus2move վերլուծական գործակալության փորձագետները կազմել են 2017 թվականի արդյունքներով ամենահաջողակ ավտոարտադրողների վարկանիշը: Ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցրել է Volkswagen Group կոնցեռնը, որը թողարկում է մարդատար եւ առեւտրային ավտոմեքենաներ:

Անցած տարվա ընթացքում գերմանական ընկերությունն իրացրել է գրեթե 10,4 մլն մեքենա, ինչը 3,5 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշներից: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Toyota Motor ճապոնական կորպորացիան, որը 2017 թվականին վաճառել է շուրջ 10,2 մլն ավտոմեքենա:

Առաջատարների եռյակը եզրափակել է Renault-Nissan միավորումը, որն իրացրել է 10 միլիոնից փոքր-ինչ ավելի ավտոմեքենա: Ամենահաջողակ ավտոարտադրողների հնգյակում տեղն են գտել նաեւ Hyundai-Kia-ն (7,2 մլն) եւ General Motors-ը (6,8 մլն), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել