Առաջատար iPhone X, iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների տերերը բողոքում են, որ իրենց հեռախոսների տեսախցիկի լույսը 0 աստիճան Ցելսիուսից ցածր ջերմաստիճանի պայմաններում չի աշխատում: Նրանք այդ հարցով դիմել են տեխնիկական աջակցման կենտրոն:

Apple ընկերության մասնագետները հորդորում են մարդկանց օգտվել տեսախցիկների լույսից միայն տաք եղանակին, քանի որ սարքավորումը նախատեսված չէ ցուրտ եղանակին օգտագործման համար: Օգտատերերից մեկը բարձրաձայնել է +3 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի ժամանակ օգտագործման խնդիրների մասին: Փորձագետներն այդ հայտարարությունն անարձագանք են թողել:

Համաձայն երաշխիքային սպասարկման պայմանների`սարքավորումը կարելի է փոխարինել միայն այն դեպքում, երբ լույսը չի աշխատում 0-35 աստիճանի դեպքում:

Apple-ին պաշտոնապես մեղադրել չեն կարող, սակայն iPhone X- ի, iPhone- ի և iPhone 8 Plus-ի դժգոհ սեփականատերերը քննարկում են առաջատարի թերությունները՝ խաթարելով ընկերության հեղինակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել