Panorama.am-ը գրում է․

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով անցած ամիս՝ փետրվարին, Վրաստան է այցելել 440 հազար զբոսաշրջիկ, ինչը 72.8 հազարով կամ 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված թվից:

«Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ, զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ադրբեջանն է՝ 104 հազարով, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 2 տոկոսով:

Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 102.7 հազարով: Նախորդ փետրվարի համեմատ Վրաստան այցելած հայաստանցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 21 հազար 900-ով կամ 27 տոկոսով:

Առաջին հնգյակում են նաև Թուրքիան՝ 92 հազար զբոսաշրջիկով (29% աճ), Ռուսաստանը՝ 70 հազար ցուցանիշով (24% աճ):

Անցած ամսվա ընթացքում Իրանից Վրաստան այցելել է 16.7 հազար զբոսաշրջիկ (131 % աճ), ավելի քան 10 հազար մարդ Վրաստան է այցելել Ուկրաինայից, 4 հազարը՝ Հնդկաստանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել