Tert.am-ը գրում է․

Կարևոր է փաստել, թե ո՞ւր են գնում պետական բյուջե ավելի շատ հավաքագրված գումարները, եթե աշխատավարձերի, թոշակների ավելացում չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի հրապարակած հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին: Պետական բյուջեի եկամուտների աճը, ըստ տնտեսագետի՝ դրական է, սակայն դեռևս վաղ է խոսել ստվերի էական կրճատման մասին: «Փոքր բիզնեսը պետբյուջեի եկամուտների 1%-ից մի քիչ ավելին է վճարում, փոքր բիզնեսի ստվերի դեմ պայքարի համար ավելի շատ գումար է ծախսվում պետական բյուջեից, քան հավաքագրվում է: Ակնհայտ է, որ ստվերը հիմնականում խոշոր բիզեսնում է, որոնց քանակը բավական փոքր է, իսկ ծավալը՝ խիստ էական»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:

- 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6%-ով:

Իսկ միայն այս տարի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները կազմում են 183.9 մլրդ դրամ, այսինքն՝ նախորդ տարեսկզբի 2 ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 19.3 մլրդ դրամով կամ 11.7%-ով: Այս ցուցանիշները տեսնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ ստվերը ՀՀ-ում կրճատվել է: 

- Պետական բյուջեի եկամուտների աճը իհարկե դրական է, սակայն խոսել ստվերի էական կրճատման մասին՝ դեռ վաղ է, քանի որ եկամուտների նշված աճը հիմնականում պայմանավորված է արձանագրված տնտեսական աճով: Միևնույն ժամանակ, կարևոր է փաստել, թե ուր են գնում ավելի հավաքագրված գումարները: Աշխատավարձերի, թոշակների չավելացնելը, բյուջեի եկամուտների աճից բնակչության համար որևէ դրական ազդեցության բացակայությունը, ցավոք, շարունակվում է, և աճի մասին հասարակությունը հերթական անգամ իմանում է միայն լրատվական թողարկումներից և վիճակագրական հաշվետվություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել