Tert.am-ը գրում է.

Սեփական տներ, ֆերմաներ, կարճ փողոցներ ու տնամերձ հողեր. այս ամենը՝ Երևանի բազմաբնակարան շենքերի տանիքներին․ սա Երևանն է, այստեղ դու տանն ես: Հայտնի երգի խոսքերը հնարավորինս սերտած Երևանի քաղաքացիները տարբեր ժամանակներում իրենց շենքերի տանիքներին այլ տարրեր ավելացնելը համարել են իրենց պարտքն ու պարտականությունը: Արդյունքում քաղաքի տեսքը և՛ վերևից, և՛ ներքևից ու նաև կողքից կորցրել է իր գրավչությունը:

Tert.am-ը թեմայի շուրջ զրուցել է խնդրով անհանգստացած մասնագետների և ոլորտի պատկան մարմինների հետ:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ խնդիրը նոր չէ, վաղուցվանից են դրանով անհանգստացած: «Բազմաթիվ անգամ ահազանգել ենք: Այստեղ խնդիրը բազմակողմանի է: Բնակիչները նույնպես մեղավոր են դրանում»,- ասաց նա՝ նշելով, որ շատերը, խախտելով շինարարական նորմերը, շենք են կառուցել:

Նա նկատեց, որ դրա պատճառն այն է, որ երբ ազատություն ստացանք, բոլորին թվաց, թե դա ամենաթողություն է, արդյունքում՝ քաղաքն այլանդակվեց:

Մկրտիչ Մինասյանը հիշեց՝ ժամանակին իշխանությունները անօրինական շինությունները չքանդեցին շատ տարօրինակ պատճառաբանությունով, թե իրենք տուն քանդող չեն, տուն սարքող են:

«Դրանից դեմագոգ բան չէր կարող լինել, որովհետև եթե խախտվում է շենքը, որ գեղեցիկ արված է, դրանից վատ բան չկա»,- ասաց նա:

Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի խոսքով՝  Երևանի տեսքն իրեն էլ է շատ մտահոգել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել