Panorama.am-ը գրում է.

Քիչ իրատեսական է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարողանա վերադառնալ իշխանության՝ նախ դատարանի կողմից հետապնդվելու, այնուհետ՝ իր  քաղաքական ուժի թուլացած լինելու պատճառով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտադրությանը՝ հոկտեմբերին կայանալիք նախագահի ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրել։

«Սաաակաշվիլի նկատմամբ քրեական գործեր են հարուցված, և եթե նախկինում նա պարզապես անցնում էր այդ գործերով, ապա այժմ նախկին նախագահի կարգավիճակը փոխվել է։ Նա այժմ հետախուզման մեջ է գտնվում։  Դատարանը նրան հեռակա կարգով մեղավոր է ճանաչել 2006թվականին տեղի ունեցած բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով։ Բացի այդ՝ Սաակաշվիլին կասկածվում կամ մեղադրվում է մի քանի այլ գործերով ևս։ Իրավական առումով նա, իհարկե, Վրաստան վերադառնալու խնդիր ունի, քանի որ դատարանի որոշմամբ մուտքից անմիջապես հետո պետք է ձերբակալվի»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի՝ իշխանությունը հետ վերցնելու կոչին, Ալիկ Էրոյանցի խոսքով, նրա հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը վերջին տարիներին կորցրել է իր ազդեցությունը։ Մասնավորապես, խորհրդարան անցնելուց հետո քաղաքական ուժի ներսում պառակտում է տեղի ունեցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել