Հարավկորեական բարձրագույն էներգետիկայի դպրոցի (KAIST) գիտնականները ստեծել են մարտկոց, որն ի զորու է ամբողջությամբ լիցքավորվել 30 վայրկյանում: Այդ մասին հաղորդում է phys.org պորտալը:

Նման հատկություններ ունեցող սնուցման աղբյուր ստանալու համար գիտնականներն օպտիկամանրաթելային պոլիմերային շղթաները միացրել են մետաղա-օքսիդային նանոկատոդների հետ:

Նշվում է, որ այդպիսի յուրօրինակ կառուցվածքի շնորհիվ կուտակման մակերեսը զգալիորեն մեծանում է:

Մարտկոցն ի վիճակի է լիցքավորվել 20-30 վայրկյանում`օգտագործելով ցածր հզորության մարտկոցի լիցքավորիչ, օրինակ՝ USB լար: Այս դեպքում հոսանքի ուժը 100 անգամ գերազանցում է սովորականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել