Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի նոր` «Ե՞րբ է կինը երջանիկ» շարքի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Լուսին Վարդանյանն է, ով անկեղծ է իր մտքերում եւ մշտապես պատրաստ է ազնվորեն պատմել ինչպես անձնական խնդիրների, այնպես էլ իր երջանկության մասին:
 
- Լուսին, շարքի խորագրին համապատասխան, ուզում եմ լսել քո պատասխանը ` ե՞րբ է կինը երջանիկ` քո օրինակով եւ քո պատկերացմամբ:
 
- Ինչքան էլ այսօր ասենք, որ կինն ու տղամարդը 21-րդ դարում հավասար են, միեւնույն է, բնությունից կինը միշտ տղամարդու կողմից պաշտպանության, քնքշանքի կարիք է զգում: Կինը երջանիկ է այն ժամանակ, երբ զգում է, որ տղամարդու կողմից գնահատված է, հարգված, սիրված, մեծարված թե խոսքով, թե ամենակարեւորը` գործով, վերաբերմունքով:
 
- Սեր` սա մեր կյանքի թերեւս գլխավոր իմաստն է: Ի՞նչն է սերը քեզ համար, ո՞րն է դրա ճիշտ դրսեւորումը:
 
- Գլխավորը սերն է, մեծ սերը բոլոր տեսակի հաջողությունների գրավականն է, իսկ հակառակ սեռին սիրել, նշանակում է ներել, ներել այնպիսի բաներ, որ որեւէ մեկին երբեք չէիր ների... Սիրել նշանակում է անսահման նվիրվել, ապրել սրտով, ապրել դիմացինի ցավով, ուժ տալ դիմացինին, կողքին լինել ամեն հարցում, ոգեւորել ու վեր բարձրացնել: Սերը զորեղ է եւ հաղթող: Նյութականն ու սոցիալականը չեն կարող խանգարել սիրուն, սերը պետք է հաղթի նրանց ու բարգավաճի:
 
- Լուսին, ո՞րն է քեզ համար տղամարդու մեջ ամենագնահատելի հատկանիշները: Կնոջը ի՞նչ է պետք իր սիրելի տղամարդուց:
 
- Տղամարդը պետք է ՏՂԱՄԱՐԴ լինի, իր կյանքի բոլոր հարցերում պատասխանատու, իր խոսքին արժեք տա, անի անհնարինը, գնահատող ու հարգող լինի, իր բոլոր դժվարությունների մասին չբարձրաձայնի ու պատվով դուրս գա դրանից, մեծահոգի լինի ու առատաձեռն: Նվիրված լինի իր կնոջը թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե մտովի: Կարծում եմ` կնոջն ավելին ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել