Համացանցում հրապարակվել է ՌԴ նախագահական թեկնածու Քսենիա Սոբչակի վրա իրականացված հարձակման տեսանյութը: 

Տեսանյութը, ամենայն հավանականությամբ, նկարահանել է ինքը՝ հարձակվողը: Հոլովակում երևում է, թե ինչպես է Սոբչակը մտնում շենքի տարածք, որտեղ գտնվում էր տղամարդը:

Վերջինս, մոտենալով Սոբչակին, հեղուկ է լցնում նրա ուղղությամբ՝ ասելով. «Քսենիա Անատոլևնա, սա Ձեզ՝ Ժիրինովսկու համար»: Այնուհետև երիտասարդը փորձում է փախչել:

Հիշեցնենք, որ այսօր իր վրա իրականացված հարձակման մասին թվիթերյան էջում տեղեկացրել էր Սոբչակը:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 18-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել