Aysor.am-ը գրում է.

Իսրայելը նախկինի պես պատրաստ է պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունների, սակայն նման երկխոսության համար բովանդակալից ծրագիր է անհրաժեշտ,  հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին, փոխանցում է РИА Новости-ն:

«Եթե ուղիղ բանակցություններ լինեն, ապա մենք կարող ենք պաղեստինցիների հետ նստել ցանկացած տեղում և խոսել: Չէ որ գլխավորն այն չէ, թե որտեղ դա անել, այլ այն, թե ինչի մասին խոսել: Հենց սրանում է հարցը: Քանի որ որոշակի ծրագիր է հարկավոր: Ի վերջո, բանակցությունները կողմերի միջև առաջարկների քննարկումն է: Մենք արդեն երկու անգամ բարձրաձայնել ենք մեր առաջարկների մասին՝ 2000-ին և 2008-ին: Առաջարկել ենք մեծ տարածքների փոխանցում, տարածքների փոխանակում և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել